Թրամփը կորոնավիրուսի պատճառով համազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է համազգային արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու մասին՝ երկրում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ արտակարգ իրավիճակների ռեժիմ», – ասել է նա:

Թրամփը բացատրել է, որ սա հնարավորություն կտա հատկացնել «մինչև 50 միլիարդ դոլար» վիրուսի դեմ պայքարի համար:

Միացյալ Նահանգների իշխանությունները շարունակում են փակել ուսումնական հաստատությունները, արգելել մեծ միջոցառումներն ու հանդիպումները, և շատ համաժողովներ անցկացվում են առցանց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ