Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը շատ փոքր է, եթե ոչ զրոյական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ինքնամեկուսացել են այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսով է վարակվել։

Վարչապետը նշեց, որ մարտի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպել և ողջագուրվել էր Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ։

Այսօր, բարեբախտաբար, պաշտոնապես հերքվել է Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսով վարակվելու լուրը, բայց ապահովության համար վաղը ևս թեստ կհանձնեն՝ համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը շատ փոքր է, եթե ոչ զրոյական։

Վարչապետը նշեց, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսի 13 հաստատված դեպք կա։ Էջմիածինից մեկուսացվածների թիվը հասել է 100-ի, Էջմիածինը ուշադրության կենտրոնում է։

Վարչապետը տիկնոջ հետ ինքնամեկուսացել է, վաղը անալիզ կհանձնեն…

Posted by Medianews on Friday, March 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ