![]()
«Վանաձորում մեկուսացված 5 անձանց անալիզի պատասխանները բացասական են…»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարոն Չախոյանը Գա.րառման մեջ մասնավորապես ասվում է.
«Վանաձորում մեկուսացված 5 անձանց անալիզի պատասխանները բացասական են… վերջիններս վարակված չեն կորոնավիրուսով»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»,-հավելել է նա:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության մեքենաներով մի քանի մարդ մեկուսացվել է։ Ըստ ամենայնի, նրանք շփվել են կորոնավիրուսով վարակված իտալացու հետ, ով վերջերս էր եկել Իտալիայից։
Վանաձորում մեկուսացված 5 անձանց անալիզի պատասխանները բացասական են… վերջիններս վարակված չեն կորոնավիրուսվ
Posted by Taron Chakhoyan on Friday, March 13, 2020
![]()