«Կոչ եմ անում քաղաքացիներին նման վայրեր այցելեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում…». Տարոն Չախոյան

«Քաղաքացիներին կհորդորեմ նման վայրեր այցելեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Երբ տասնյակ քաղաքացիներ արդեն իսկ մեկուսացված են կորոնավիրուսով հնարավոր վարակման կասկածանքով, երբ երկրում դադարեցված են ուսումնական հաստատությունների աշխատանքները, ու միաժամանակ փոխվարչապետի կողմից հայտարարվում է, որ վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու համար բացի հայ-իրանական սահմանից հայ-վրացական սահմանը 10 օրով փակվում է, որքանո՞վ է տրամաբանակն որ ժամանցի և առևտրի խոշոր սրահները, որտեղ օրական հազարավոր մարդիկ են այցելում, շարունակելու են աշխատել… իհարկե խոսքը չի վերաբերվում սննդի վաճառքով և սննդի մատակարարմամբ զբաղվող առևտրի կետերին…

Մոլերի երկիր դարձած մեր երկրում օրական 1000-ավոր մարդիկ են այցելում այդ նույն առևտրի սրահներ, որտեղ հայտնի վիրուսով վարակվելու հավանականությունը բավականին մեծ է:

Նույն մոլերի ու ժամանցի սրահերի մատուցած ծառայություննները կենսական նշանակւթյուն չունեն ազգաբնակչության համար, հաստատ կարելի է մի քանի օր էլ առանց նոր տաբատի կամ կոշիկի ապրել, բայց այդ սրահների աշխատանքը դադարեցնելով փոխարենը կնվազեցվի քաղաքացիների հնարավոր վարակման հավանականությունը։

Օրինակի համար նշեմ, որ Reebok սպորտային ակումբ այսօրվանից արդեն դադարեցրել է իր աշխատանքը՝ վիրուսի հետագա տարածման հավանականությունը չբարձրացնելու ու չնպաստելու համար… ինչը՝ ասեմ որ շատ ողջունելի է։

Մերօրյա մեծահարուստ գործարարները րոպե առաջ պետք է գիտակցեն, որ ազգաբնակչության առողջությունը շատ անգամ ավելի թանկ է ցանկացած բիզնես շահից, ու պետք չէ քաղաքացիների գլխին «ԼՈ-ԼՈ» կարդալ, թե իրենց մոտ անվտանգ է և ամեն բան հսկվում է…

Իսկ քաղաքացիներին կհորդորեմ նման վայրեր այցելեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում…

Երբ տասնյակ քաղաքացիներ արդեն իսկ մեկուսացված են կորոնավիրուսով հնարավոր վարակման կասկածանքով, երբ երկրում դադարեցված…

Posted by Taron Chakhoyan on Friday, March 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ