Հայաստանում սկսվել է բժշկական դիմակների արտադրություն

Հայաստանում սկսվել է բժշկական դիմակների շատ փոքր լոկալ արտադրություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ալկոգելի գինը չի բարձրացել, իսկ դիմակների գնային որոշակի փոփոխություններ կան, քանի որ դրանք տարբեր աղբյուրներից և տարբեր գներով են ձեռք բերվել:Գների նվազեցման միտում կա, որովհետև արդեն Չինաստանից էլ վաճառքի առաջարկ կա: Նոր խմբաքանակ ևս ստացել ենք: Նաև դիմակների որոշակի շատ փոքր լոկալ արտադրություններ են սկսվել, սակայն գինը մոտ 150-200 դրամ է:

Դիմակների և Ալկոգելի դեֆիցիտ չկա, ուղղակի արտադրողները չէին կարող պատկերացնել, որ այս ծավալի պահանջարկ կլինի, սակայն հաջողվեց շատ կարճ ժամկետում փոփոխություններ կատարել արտադրական ծավալի մեջ, և այսօր 3 տնտեսվարող սուբյեկտ կարողանում է այդ ծավալի արտադրանք ապահովել: Այսօրվա դրությամբ խնդիր կապ խուճապ չկա:»,-ասաց Գևորգյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ