ԱՄՆ-ից Երևան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին քանակը

ԱՄՆ-ից արդեն Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման իրերի առաջին խմբաքանակը, որ հավաքվել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միության (ՀՕՄ) և «Chevy Chase» վիրաբուժական կենտրոնի օժանդակությամբ:

Իրերի տեղափոխմանը օժանդել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և «Հայաստան»  համահայկական հիմնադրամը:
Ինչպես գրում է Արևելքը, ստացված անհրաժեշտ պարագաների թվում են դիմակներ, սանիտարահիգենիկ պարագաներ, բամբակյա սպունգներ, բախիլներ, թերմոմետրեր, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր և այլն, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով կհանձնվեն Առողջապահության նախարարությանը։ Իրեր կուղարկվեն նաև Արցախ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ