Շտապօգնության երկու բժիշկ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»

Երևանի Շտապօգնություն ՓԲԸ-ի երեք աշխատակից մեկուսացվել է՝ կորոնավիրուսով վարակված անձանց հետ կոնտակտի մեջ լինելու պատճառով:

Factor.am-ի այս տեղեկությունը հաստատեց Շտապօգնության կայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Ունենք կոնտակտային մի քանի բուժաշխատող, որոնց հետևում ենք: Մեկ բժիշկը տանն է, իսկ երկուսը Ծաղկաձորում են: Ուղղակի կոնտակտ է եղել, բոլոր պահպանիչ միջոցները պահպանել ենք»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի երկու նոր դեպք կա։ Վարակակիրները շփում են ունեցել Էջմիածի այն քաղաքացու հետ, որի մոտ մարտի 11-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ