![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսային իրավիճակում մարդկանց պատասխանատվության եւ արած քայլերի մասին:
«Էջմիածնի բնակիչ կինը, վերադառնալով Իտալիայից, ունեցել է վատ ինքնազգացողություն, ջերմություն եւ ջերմիջեցնողներ է նախապես ընդունել, դուրս գալով ինքնաթիռից, չնայած ինքնամեկուսանալու կոչին, զգուշացումներին, նա չի պահպանել այդ ամենը:
Բառացիորեն սիստեմաների տակից դուրս գալով, որովհետեւ սիստեմաներ է ըդնունել, նա գնացել է ոսկերիչի մոտ, հետո վարսավիրի մոտ, իսկ հետո մասնակցել որդու նշանադրությանը:
Եվ հիմա ունենք այս պատկերը: Մեկուսացված են նաեւ ոսկերիչն ու վարսավիրը, նշանադրության բոլոր մասնակիցները: Այս պահին հաստատված է, որ կինը վարակել է իր ամուսնուն եւ մորաքրջ տղային, իսկ մյուսների մասին պատկերը դեռ անհայտ է»,-ասաց ՀՀ վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Զրույց քաղաքացու հետ. կորոնավիրուս։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, March 13, 2020
![]()