«Հեղափոխության պահապանները» կհետևեն վարչապետ Փաշինյանի հորդորին

«Հեղափոխության պահապաններ» խմբի անդամները պնդում են, որ իրենց գործողությունները եղել են օրենքի սահմաններում, և  «գյուղապետ» մականունով անձին իրենք չեն ստիպել, որ ներողութուն խնդրի վարչապետից։ Նա իր կամքով է դա արել։

Հիշեցնենք, որ «Հեղափոխության պահապաններ» անվանումով խումբը նախօրեին տեսանյութ էր տարածել, որում երևում է, որ ըստ իրենց, օրեր առաջ մետրոյում «Այո»-ի բուկլետը պատռող և վարչապետի վրա նետող աղջկա հետ  հեռախոսազանգով խոսող տղամարդը ներողություն է խնդրում  վարչապետից՝ վերջինիս հասցեին հնչեցրած հայհոյանքների համար։

«Ա1+»-ի հետ զրույցում խմբի  հիմնադիր Հայկ Ստեփանյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ խմբի գործողությունների հետ կապված՝ ոստիկանությունում նյութեր են նախապատրասվում, ասում է․

«Մենք իրավական պետություն ենք, և ես դա շատ նորմալ եմ համարում, քանի որ շատ ռեզոնանսային էր այս իրադարձությունը, լուսաբանվեց տարբեր լրատվամիջոցներում, վարչապետի խոսքը ընդունում եմ որպես երկրի ղեկավարի խոսք, որը բացառելու է երկրում որևէ բռնության փորձ»։

Մանրամասները՝  «Ա1+»-ի տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ