Կորոնավիրուսից Ադրբեջանում 1 զոհ կա

Ադրբեջանում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից արդեն մեկ մարդ մահացել է, իսկ թուրքական իշխանությունները շարունակում են պնդել, որ իրենց երկրում միայն մեկ վարակակիր կա։

դրբեջանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել․ մահացածն Իրանից վերադարձած կին է։ Այս մասին է հայտնում ՌԻԱ Նովոստի գործակալությունը` երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբին հղում անելով։ Նրա մոտ զուգորդվող այլ հիվանդություններ կային։

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող հիվանդանոցում, ուր կորոնավիրուսով հիվանդների են տեղափոխում, ևս մահ է գրանցվել։ Մահացածը 75-ամյա տղամարդ է, որը վերադարձել էր Իտալիայից։

Նրա մոտ պնևմոնիա էր ախտորոշվել, տեղափոխվել էր հիվանդանոց։ Սակայն, Lenta.ru-ի հաղորդմամբ, նրանից կորոնավիրուսի թեստ դեռ չէին հասցրել վերցնել, երբ տղամարդը մահացավ։ Նրա դին անալիզի ենթարկվեց, պարզվեց, որ մահվան պատճառն այլ վիրուս էր։

Մանրամասները ներկայացրել է «Շանթի» հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը։

Մանրամասները՝ ShantNews-ի տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ