![]()
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին հաղորդում են մի շարք իսպանական և պորտուգալական ԶԼՄ-ներ, մասնավորապես՝ Politico.mx-ը, փոխանցում է Kорреспондент.net-ը։
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահի շրջապատից Ֆաբիո Վայնգարտենի մոտ կորոնավիրուսով էր ախտորոշվել։
Հայտնի է, որ Բրազիլիայի նախագահը օրերս Վայնգարտենի հետ ԱՄՆ է այցելել։ Բրազիլիայի նախագահը ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։
Վայնգարտենի մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո Բրազիլիայի նախագահին հսկողության տակ են վերցրել։
![]()
![]()