Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա, իսկ հետո․․.եղանակի կանխատեսումը առաջիկա հինգ օրերին

Հանրապետության տարածքում՝

Մարտի  13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի գիշերը, 15-ին առանձին շրջաններում, 14-ին, 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի  13-ի, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի գիշերը, 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում են տեղումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ