![]()
Վերհիշում ենք, թե ինչպես պայքարել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ և տարածում այս խորհուրդները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշել է, որ ընդհատում է արձակուրդը:
Առողջապահության նախարարն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:
Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք թեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4-ի, 88 անձ մեկուսացված է։
‼️Վերհիշում ենք, թե ինչպես պայքարել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ և տարածում այս խորհուրդները:
Posted by Arsen Torosyan on Thursday, March 12, 2020
![]()