Նորվեգիայի թագավորն ու թագուհին կարանտինի մեջ են

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը և թագուհի Սոնան կարանտինում են կորոնավիրուսի կասկածանքով, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են արտասահմանում:

Նշվում է, որ նրանք նոր են վերադարձել Հորդանանից: Կարանտինն այսօրվանից է սահմանվել, սակայն հիվանդության ախտանշաններ դեռևս չեն հայտնաբերվել:

Նշվում է նաև, որ կառավարության ուրբաթօրյա նիստը թագավորը կանցկացնի տեսակապի միջոցով:

Նրանցից բացի, կարանտինի մեջ են կառավարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Նորվեգիայի ԱԳՆ ղոկավար Ինե Էրիքսեն Սերեյդեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ