![]()
Արգենտինայի Մորոն քաղաքի փողոցներում շուրջ 5000 լիտր կովի արյուն է տարածվել: Հրապարակված կադրերում երևում է մոտակա սպանդանոցի արյունով լի ցիստեռնի պայթյունի հետևանքը:
Կատարվածի պատճառն անհայտ է: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ արյունը ողողել է ամենաքիչը 200 մետր ճանապարհ:
«Կովի արյունը թափվել է ոչ հեռու այն վայրից, որտեղ ես մեծացել եմ»,- նշել է սոցցանցի օգտատերը՝ կցելով նաև տեսաձայնագրություն:
Մեկնաբանները նշել են, որ այդպիսի դեպքերը կարող են ժանտախտի պատճառ դառնալ: Բացի այդ, բոլորին վրդովեցրել է այն հանգամանքը, որ տեսագրությունում երևացող մարդիկ հիմնականում սպիտակ հագուստ են կրում:
Տեսանյութը դիտել այստեղ:
![]()