Մաշտոցի պողոտայով իրար հետևից սլացել են տասնյակ շտապօգնության մեքենաներ

Ականատեսների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը՝ 10:30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայով իրար հետևից սլացել են շտապօգնության շուրջ մեկ տասնյակ մեքենաներ: Դա որոշակի տագնապ է առաջացրել տարածքի բնակչության շրջանում:

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պատասխանելով  հարցին, ասացին, որ մեծաթիվ այդ մեքենաների երթը կապված է եղել կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներով:

Նրանց խոսքով՝ կատարվում են համաճարակաբանական միջոցառումներ:

Ճշտող հարցին, թե արդյոք այդ մեքենաներով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները մեկուսացնելու նպատակով Էջմիածնից տեղափոխում էին կորոնավիրուսով հիվանդ անձանց հետ շփված մարդկանց, դրական պատասխան ստացանք:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ