Բժշկական դիմակով տղամարդը փորձել է կորոնավիրուսը տարածել Բրյուսելի մետրոյում

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բժշկական դիմակով տղամարդը փորձում է կորոնավիրուսը տարածել մետրոյի վագոնում:

Տեսանյութը տեղադրվել է Twitter-ում, մարտի 9-ին:

Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը հանում բժշական դիմակը, ապա լիզում իր ձեռքի մաստներն ու թուքը տարածում վագոնի սրահի բռնակի վրա:

Բրյուսելի տրանսպորտային ընկերությունը դեպքի առթիվ Twitter-ում գրել է, որ տղամարդը ձերբակալվել է, իսկ գնացքի վագոններն ախտահանվել են:

Ընկերությունը նաև նշել է, որ տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ