«Կորոնավիրուսը լավ գովազդի պատճառով վերածվեց համամարդկային հիստերիայի». Սարգիս Գրիգորյան


Դերասան Սարգիս Գրիգորյանը, անդրադառնալով կորոնավիրուսի շուրջ ստեղծված քննարկումներին, Ինստագրամի իր էջում հրապարակում է արել: Դերասանը գրել է. «Կորոնավիրուսը լավ գովազդի պատճառով վերածվեց համամարդկային հիստերիայի:

Ի՞նչն ա պատճառը, որ քաղցկեղից, մինինգիտից, տո հասարակ գրիպից էդքան չեք վախենում, ինչքան, որ սարսափում եք կորոնավիրուսից: Հասարակ գրիպից աշխարհում ավելի շատ մարդ ա մահանում, քան էս ճղճիմ վիրուսից:

Սարսափելու փոխարեն բարձրացրեք Ձեր իմունային համակարգը: Ոչ թե դեղերով, այլ առողջ ապրելակերպով՝ լող, յոգա, մարզասրահ, վազք, հեծանիվ, առողջ սնունդ:

Եթե էդպես ապրեք, բոլոր վիրուսները, նույնիսկ մեծն կորոնավիրուսը, Ձեզնից կփախչեն։ Վախենալով, դիմակավորվելով, իրար չբարևելով, իրար տուն չգնալով հարց չես լուծի: Բնությանը մոտ եղիր, թամբալություն մի արա՝ զբաղվիր առողջ ապրելակերպով, ժպտա ու տրամադրությունդ բարձր պահիր: Ահա ոչ միայն կորոնավիրուսի, այլև ճիշտ կյանքի դեղատոմսը»:

Հետգրությամբ Սարգիսն ավելացրել է՝ մտածել է պետք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ