«Դադարեցնել երկրում ամբողջ առեւտրային գործունեությունը» . Իտալիայի վարչապետ Կոնտեն այլ ելք չի գտնում

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն այլ ելք չի գտնում նա հայտարարել է .

«Իտալիայի կառավարությունը բարձր է գնահատում բոլորիտ ջանքերը: Բայց եկել Է պահը կատարելու շատ դժվարին , բայց մյուս կողմից շատ անհրաժեշտ հաջորդ քայլը: Մենք փակում ենք ամբողջ առեւտրային գործունեությունը, վաճառքների կետերը, բացառությամբ մթերային խանութերի եւ դեղատների:

Ամբողջ երկրում բոլոր ռեստորանները եւ բարերը կփակվեն: Հնարավորինս ուտելիքը պատվիրեք թող առաքեն տուն: Դեռևս երաշխավորված են մնում հասարակական տրանսպորտի ծառայությունները եւ մի շարք հիմնական ծառայություններ, ներառյալ բանկերը եւ ապահովագրական ընկերությունների աշխատանքը:

Ֆաբրիկաները բաց են մնում նախազգուշական բոլոր միջոցների պահպանմամբ: Երաշխավորված Է գյուղատնտեսական արդյունաբերության գործունեությունը»-ասել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ