![]()
«Մեկը 2-3 օր առաջ է վերադարձել, մյուս երկուսը՝ մոտավորապես 10 օր առաջ և ոչ ուղիղ չվերթներով»,- կորոնավիրուսով վարակված անձանց վերադարձի ժամկետների մասին խոսելով՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Սրանք տարբեր դեպքեր են, և իրար հետ համեմատել պետք չէ, որովհետև օրինակ, 10 օր առաջ վերադարձած անձանցից մեկի շփման շրջանակը շատ փոքր է՝ շատ քիչ թվով մարդկանց հետ է շփվել, և այս պահին բոլորը մեկուսացված են»,- նշեց նա:
«Թեպետ այդ անձանցից երկուսը ժամանել են 10 օր առաջ, սակայն երեք դեպքի մասին էլ երեկ է պարզ դարձել: Գանգատներն ի հայտ են եկել երեկ. դիմել են, թեստավորվել և պարզվել է, որ վարակված են»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է բոլոր ժամանողների թեստավորմանն, ապա Թորոսյանը նշեց, որ մինչև օրգանիզմում չկուտակվի վիրուսի բավարար քանակ, թեստը չի կարող ցույց տալ դրական արդյունք, հետևաբար, անիմաստ է թեստավորելը:
Ինչ վերաբերում է այս կիրակի օրը Իտալիայից հատուկ չվերթով վերադարձող անձանց, ապա Արսեն Թորոսյանը նշեց, որ քննարկվում է նրանց երկու շաբաթով հատուկ տեղում պահելու հնարավորությունը, բայց վերջնական որոշում դեռ չկա:
«Կկայացվի, կհայտարարենք»,-նշեց նա:
![]()