Ռոբերտ Քոչարյանի կինը երիտասարդների է հավաքագրում՝ անվճար ուսման խոստմամբ

Օրերս ՀԺ-ն տեղեկություն է ստացել, որ ինչ-որ «Goal it» ընկերությունից զանգահարում են տարբեր հասարակական կազմակերպություններ, ասում, որ դա Բելլա Քոչարյանի ընկերությունն է, առաջարկում են ներգրավվել բարեգործական ծրագրում:

Համացանցում փնտրեցինք այդ անունով ընկերություն՝ պարզելու համար, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը: Հայաստանում գրանցված նման ընկերություն չհաջողվեց գտնել: Եվ քանի որ պարզ էր, որ չգրանցված կազմակերպության անունից նման առաջարկների մասին դժվար թե ինչ-որ մեկը ցանկանար մեկնաբանություն տալ, որոշեցինք զանգահարել այն հեռախոսահամարով, որով առաջարկներն արվում են, և ներկայանալով ՀԿ ներկայացուցիչ՝ մանրամասներ պարզել: Ահա թե ինչ պարզվեց ընկերության ներկայացուցիչ Արմինեի հետ մեր զրույցի ընթացքում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասաց, որ Բելլա Քոչարյանի նոր «բարեգործական» ծրագրի մասին մեզանից է լսում, բայց նախորդ տարի էլ ճամբար էին կազմակերպել, մարզերով շրջում էին, երիտասարդներին ներգրավելու բազմաթիվ նախաձեռնություններ իրականացնում:

«Վերջերս աչքովս ընկավ ՀՀԿ հայտարարությունը. չեմ հիշում՝ որ վարչական շրջանում էր՝ գրասենյակը հայտարարում էր անգլերենի անվճար դասընթացներ կազմակերպելու մասին: Բնականաբար, հիմա բոլոր լծակներն օգտագործելու են երիտասարդներին անվճար կրթություն ապահովելու տեսանկյունից, կրթաթոշակներ տրամադրելու եւ այլն, հիմա «Լույս» հիմնադրամն է ակտիվ աշխատում: Հսկայական գումարներ ունեն կուտակած եւ այդ գումարներով փորձելու են երիտասարդներին իրենց դաշտ ներգրավել»,- ասաց պատգամավորը:

Ի՞նչ հեռահար նպատակ են փորձում լուծել դրանով. այս հարցին ի պատասխան՝ Աբրահամյանն ասաց, որ բնական է, որ այստեղ բոլորովին բարի ցանկությունը չէ, որ իրենց համար մոտիվացիա է հանդիսանում.

«Որովհետեւ եթե էդպես շատ մտածեին երիտասարդների կրթության մասին, տարիներով Հայաստանի կրթության վիճակն այսքան վատ չէր լինի: Եվ մեծ հաշվով երիտասարդներից խլված ու թալանված փողերով հիմա փորձում են տարբեր խավերի քաղաքացիների լավություն անել: Իհարկե, այդտեղ դրված է իրենց թակարդը գցելու, եւ այդ մարդկային կապիտալը հետագայում օգտագործելու նպատակ: Սրա կանխարգելիչ նպատակներից մեկը պետք է լինի՝ հասկանալ, թե այդ հիմնադրամները որքանով են թափանցիկ գործում, որքանով են օրենքի դաշտում: Դա պետք է անպայման դիտարկել»,- կարծում է Գայանե Աբրահամյանը:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են որեւէ կերպ երիտասարդներին իրազեկել այս ամենի մասին, որ իմանան, թե ուր են գնում եւ ինչի համար, Աբրահամյանը պատասխանեց. «Գուցե պետք է քննարկել այդ հարցերը, այս պահին չունենք նման քննարկում: Գուցե պետք է իրազեկում անել, բայց վստահ չեմ, որ դա մեծ արդյունք է տալու, որովհետեւ եթե մարդն իսկապես չունի ուսումը շարունակելու վարձավճար, ցանկացած հնարավորություն օգտագործելու է՝ անկախ դրա քաղաքական հեռահար նպատակներից: Պետք է մարդկանց զգուշացնել, որ սա դիտարկեն թակարդ եւ հետագայում փորձեն որեւէ կերպ չտրվել այդ մանիպուլյացիաներին»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ