«Հնարավո՞ր է՝ քարոզարշավն ընդհատվի կորոնավիրուսի պատճառով…». հարց վարչապետ Փաշինյանին

Ջերմուկում` «Այո»-ի քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը խոսել է կորոնավիրուսի մասին: Եթե վարակվածների թիվը ավելանա, կառավարությունը կհայտարարի առաջինը, լրագրողներին հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա, ինչպես ընդունված է, բոլոր շփում ունեցած մարդկանց շրջանակը պարզվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ։ Կարող են մարդիկ լինել, որ կմեկուսացվեն «Գոլդեն Փելիսում», բայց կարող է մարդիկ լինեն, որ հանգամանքներից ելնելով, խնդրենք իրենց տանը մեկուսանալ»,- ասաց Փաշինյանը։

Լրագրողները ճշտել են՝ կշարունակվի՞ քարոզարշավը, թե՞ ոչ` պայմանավորված կորոնավիրուսով, Փաշինյանն ասել է.

«Եթե անհրաժեշտություն լինի ընդհատել, կընդհատենք, քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ