![]()
MediaNews-ին հաջողվել է ձեռք բերել բացառիկ կադրեր, որտեղ Հեղափոխության պահապանները՝ հանձինս Հայկ Ստեփանյանի և Վահիկ Խանդիլյանի տարածել են նոր տեսանյութ, որտեղ օրեր առաջ բուկլետը պատռող և վարչապետի վրա նետող մետրոյի միջադեպի աղջական հեռախոսազանգող «խոսացնող» տղամարդը ներողություն է խնդրել վարչապետի հասցեին հնչեցրած հայհոյանքների համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ մետրոյի «հերոսուհին» պատմում է, թե ինչպես է բուկլետը պատռել ու նետել վարչապետի վրա:
Հիշեցնենք, որ արտակարգ դեպք էր տեղի ունեցել։ Վարչապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա «Այո»–ի բուկլետներ է բաժանել ուղեւորներից՝ երիտասարդ մի աղջիկ, բուկլետը պատռել եւ նետել է դեպի վարչապետը, ինչին Փաշինյանն արձագանքել է.
«Նորմալ է, մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»։
![]()