Թույլ կտա՞ք հարցնել՝ տեսնես ո՞վ է կուրթանեցուն ու մեր փոքրիկ երկրում հազարավոր կուրթանեցիների այդ վիճակին հասցրել․․․

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նկատում եմ, որ կուրթանեցի տղային կարեկցողների, օգնել փորձողների մեջ ոչ միայն շատուշատ ազնիվ մարդիկ են, այլ նաև նախկին իշխանությանը սատարողներ, համակրողներ, նրանց ֆինանսավորումով ակտիվիզմ անողներ։

Թույլ կտա՞ք հարցնել՝ տեսնես ո՞վ է կուրթանեցուն ու մեր փոքրիկ երկրում հազարավոր պայմանական կուրթանեցիների այդ վիճակին հասցրել, որ դուք էլ այդպես «դուխով» միացել եք կառավարությունից/վարչապետից տուն պահանջելու ֆլեշմոբին /դա թողեք, մենք կանենք/։

Դուք գուցե տուն պահանջե՞ք երկիրը թալանած նախկին իշխանություններից, տեղական ֆեոդալներից։ Գիտե՞ք, թե ամեն մեկը քանի տուն ունի Երևանում ու այլուր․․․ Այդքան սրտացավ եք, ձեր պատրոնների տներից մեկը պահանջեք ու նվիրեք տղայի ընտանիքին․․․ Ինչքան ասում ես չնկատելու տաս՝ չի լինում․․․

Նկատում եմ, որ կուրթանեցի տղային կարեկցողների, օգնել փորձողների մեջ ոչ միայն շատուշատ ազնիվ մարդիկ են, այլ նաև նախկին…

Posted by Styopa Safaryan on Tuesday, March 10, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ