Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային անվտանգության ոլորտի աշխատակիցների օրն է։
«Այս տարի յուրահատուկ է նշվելու, քանի որ նշվելու է հայկական ազգային անվտանգության մարմինների 100-ամյակը»,-այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.
«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ,
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ազգային անվտանգության համակարգը հանդիսանում է պետության կենսագործունեության կարեւոր ուղղություններից մեկը եւ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պետականաշինության գործընթացում: