![]()
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի համար
Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
«Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները /Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե/՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով»։
![]()