«Ես ինձ մի քիչ ագրեսիվ եմ պահում, ու դա ճիշտ է, բայց ես ատում եմ խեղճությունը…». վարչապետ Փաշինյան

Ինչու երկար տարիներ Հայաստանում հեղափոխությունը տեղի չէր ունենում, որովհետեւ երբ մարդկանց ասում էինք՝ ոտքի ելնենք, փոխենք, ասում էին՝ դե լավ, մենք ի՞նչ կարող ենք անել, դու ի՞նչ կարող ես անել, քաղաքացին ո՞վ է. բայց մենք ցույց տվեցինք, թե քաղաքացին ով է: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եղել են դեպքեր, որ մարդուն տուն են տվել սեպտեմբերին, երկու ամիս անց, եկել ասել է՝ հոսանքի փողը չեմ կարողանում վճարել, անջատել են: Հոսանքի փողը վճարել են, ասել են՝ ամեն ամիս հոսանքի փող կտանք:

Եկել ասել է՝ այդ փողը չի հերիքում, որ տունը ջեռուցենք: Պարզ է, որ մենք պետք է քաղաքացու կողքին լինենք, բայց եթե չենք օգնում, որ նա ոտքի կանգնի: Դա վատություն է մարդուն, մենք պետք է օգնենք, որ մարդը զարգանա, իր ուժերին հավատա»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երկու օր առաջ Ստեփանավանում կուրթանցի Մեխակ Առաքելյանի հետ ունեցած իր խոսակցությանը, որտեղ ինքը մի փոքր ագրեսիվ էր արձագանքել երիտասարդին: «Ասում են, որ այդպիսի խոսակցություններում ես ինձ մի քիչ ագրեսիվ եմ պահում, ու դա ճիշտ է: Բայց դա պատճառ ունի, ու դա կապ ունի Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքի հետ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ