![]()
Այսօր «Այո»-ի հանրահավաքի ժամանակ Սիսիան համայնքում ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախօրեին կուրթանցի Մեխակ Առաքելյանի հետ տեղի ունեցած խոսակցությանը:
Նա ասել է.
«Այսօր նոր խոսում ենք, ենթադրենք` մարդը գալիս ասում է` հաց չունեմ, հաց տուր ուտելու, ենթադրենք` մի միլիոն տվեցինք, սպառեց, հետո ի՞նչ է լինելու: Էլի մի միլիոն տվեցինք, էլի, էլի, հետո ի՞նչ է լինելու, էդպես մինչև ե՞րբ ու քանի՞ հոգու, ամեն օգնության մեջ պետք է զարգացման տրամաբանություն լինի»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դրան հետևած խոսակցություններին.
«Այս խոսակցությունը, որ եղել է, ասել եմ` առողջ տղամարդ ես, աշխատի´ր, երեկ տեսանյութ հրապարակվեց, որ այդ տղան առողջական խնդիրներ ունի, հիմա ես ուզում եմ վերլուծեմ` արդյո՞ք ինչ-որ բան սխալ եմ արել, մեր Մեխակին Առաքելյանին ինչ-որ բան սխալ եմ ասել: Ես ուզում երկու բան խոստովանեմ, որ սխալ եմ արել, ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը և թերագնահատել եմ այն, որ քաղաքացին, քանի որ խոսում էր վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել, ասել` ես առողջական խնդիրներ ունեմ, այս սխալի համար ուզում եմ Մեխակից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել, մարդ ենք, կարող է սխալվենք, բայց անազնիվ բան չենք արել»:
Նա նաև հույս է հայտնել, որ ուշադրության կենտրոնում հայտնված Մեխակ Առաքելյանն ու նրա ընտանիքը աջակցություն կստանան, և այն կլինի զարգացման աջակցություն:
Վարչապետը ներողություն է խնդրել Կուրթանցի Մեխակից և ՀՀ բոլոր քաղաքացիներից
Posted by Taron Chakhoyan on Wednesday, March 11, 2020
![]()