![]()
Բելգիայում շտապել են կորոնավիրուսից մահացած ճանաչել 74-ամյա քաղաքացուն: Ոչ ստույգ տեղեկություններ են տարածել տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Առողջապահության նախարար Մեգի Դե Բլոկի գրասենյակին: Այնուամենայնիվ, տղամարդը ողջ է, թեպետ ծանր վիճակում է, գրում է The Brussels Times-ը:
Տարեց բելգիացին գտնվում է Բրյուսելի հիվանդանոցներից մեկում: Նա հիվանդացել է Իտալիայի հյուսիսում գտնվելուց հետո:
Նշվում է, որ այսօր Բելգիայում կան մի քանի ծանր հիվանդներ, որոնց մոտ ախտորոշվել է Covid-19:
![]()