«Շնորհակալություն, Նիկոլ, յուրաքանչյուրիս մեջ ստրուկին սպանելու համար». Վահե Տեր-Մինասյան

Մասնագիտությամբ ուռուցքաբան գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը գրել է .

«Շնորհակալություն, յուրաքանչյուրիս մեջ ստրուկին, հուսահատվածին, գրին քարտի կամ ռուսական քաղաքացիության մասին երազողին սպանելու համար։ Շնորհակալություն ժողովրդի հաղթանակի համար: Դե, իսկ ՀՀԿ-ն այսօր երկարատեւ (մոտ 10 տարվա) ծանրագույն հիվանդությունից հետո ինքնասպանություն գործեց:

Հա, բայց մի քանի բոց էսօրվա նիստից կհիշեմ, օրինակ, որ ինչ-որ ուժեր ստորաբար կրճատել են առողջապահության բյուջեն, բայց ոչինչ, ոմանք էսօր գլուխ էին գովում, որ անգամ համարձակություն են ունեցել փողոց դուրս գալ, բա էլ հերոսը ո՞նց է լինում:

Բայց նրանց բոլորին մենք շատ շուտով կմոռանանք, կհիշենք մեր հեղափոխությունը, մեր հաղթանակն ու մեր Նիկոլին: Շնորհակալություն, Նիկոլ!!!»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ