Արարատ լեռան մոտ քրդերը գնդակահարել են 79 թուրք զինվորի

Արարատ լեռան մոտ քրդերը գնդակահարել են 79 թուրք զինվորի

Քրդական Ժողովրդական ինքնապաշտանության ուժերը հայտարարություն են տարածել:

«Թուրքական բանակի դեմ քուրդ պարտիզանների մղած լայնածավալ գործողությունների արդյունքում քուրդ պարտիզանները հարվածներ են հասցրել թուրքական բանակի շարասյանը:

Միջադեպը տեղի է ունեցել Սերհադի շրջանում «Հանուն հեղափոխության հաղթանակի» անվան տակ»:-ասված է հայտարարության մեջ:

Ըստ քրդական լրատվամիջոցների մարտի 2-ին քուրդ զինյալները հարվածելեն թուրքական շարասյանը, որը գտնվում էր Թուրքիայի Աղրը նահանգի Բայազետի շրջանի Գյուրբուլաք գյուղում: Երեք ավտոբուսներ և թուրքական «Կոբրա» տեսակի զրահապատ մեքենան հայտնվել էին քրդերի գնդակոծության տակ. 2 ավտոբուս և մեկ զրահապատ մեքնա ամբողջությամբ ոչնչացվել են:

Այդտեղ գնտվող թուրքական միավորումների պարտիզանական խմբերը ևս հայտնվել են հարվածների տակ:

Գործողության ընթացքում սպանվել է 79 թուրք զինվոր:

Նյութի աղբյուր՝ slim.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ