![]()
Դիմահարդար Գոհար Ավետիսյանն անհամբերությամբ սպասում է իր առաջնեկի լույս աշխարհ գալուն: Այս մասին են վկայում հղիության վերաբերյալ նրա կատարած գրառումները: Գոհարը baby shower է կազմակերպել փոքրիկի պատվին, որի ընթացքում նա ու ամուսինը իմացել են առաջնեկի սեռը:
«Տղա՞, թե՞ աղջիկ» գրառմամբ փուչիկից կապույտ փայլեր են թափվել, ինչը նշանակում է, որ Գոհարը տղա է ունենալու: Ի դեպ, Գոհարն առաջին անգամ էր իր էջում հետևորդներին ցույց տալիս ամուսնու դեմքը, թեև ավելի վաղ սոցցանցերում տարածվել էր նրա լուսանկարը:
Արարողության տեսանյութը դիմահարդարը տեղադրել է Ինստագրամի իր էջում՝ մակագրելով. «Հիմա մեր հանդիպմանն ավելի շատ եմ սպասում, իմ սեր»:
![]()