Ryanair-ը մինչև ապրիլի 8-ը դադարեցնում է Իտալիայի բոլոր չվերթերը

Ryanair ավիաընկերությունը մինչև ապրիլի 8-ը դադարեցնում է Իտալիայի միջազգային ու ներքին բոլոր չվերթերը կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու համար: Բյուջետային ավիաուղիների ղեկավարությունը հայտնել է, որ միջազգային չվերթերը կդադարեցվեն մարտի 13-ից մինչև ապրիլի 8-ը: Ներքին չվերթերը կդադարեցվեն այսօր կեսգիշերից:

Ryanair ավիաընկերության ղեկավարության հավաստմամբ՝ բոլոր ուղևորները, որոնք առնչություն ունեն ընկերության թռիչքների հետ, էլեկտրոնային նամակով արդեն տեղեկացված են չվերթերի չեղարկման մասին:

Ryanair ավիաընկերությունը շարունակում է կատարել ԱՀԿ-ի ու երկրի ազգային  կառավարության հրահանգներն ու պահպանել ճանապարհորդությունների արգելքները  սահմանափակումները:

Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ