![]()
Կորոնավրուսի պատճառով ամբողջ Իտալիան պաշտոնապես հայտարարվեց «կարմիր զոնա» կարանտին , արգելվեց բոլոր հասարակական միջոցառումները:
Այս մասին հայտարարեց երկրի վարչապետը: Իտալիայի ամբողջ ժողովուրդին հայտարարվել է հնարավորինս դուրս չգալ տանից, բոլոր հանրային հավաքույթները չեղարկվել են, բոլոր դպրոցներն ու համալսարանները փակվեցին:
Իտալիայի վարչապետը ելույթ է ունեցել հեռուստատեսության եթերով և հայտարարել կառավարության նոր որոշումը.
«Հորդորում ենք Իտալիայում ապրող բոլոր մարդկանց պահպանել բոլոր նորմերը կորոնավրուսից խուսափելու համար: Չհայտնվել Հանրային վայրերում: Երկրի անվտանգությունից ելնելով ճիշտ է, որպեսզի մարդիկ տանը մնան» – հայտարարել է երկրի վարչապետը:
![]()