![]()
Չինաստանում տեսագրել են, թե ինչպես է 65-ամյա վարսահարդարը կտրում և հարդարում հաճախորդների վարսերը պատուհանի վանդակաճաղերից:
Դեպքը տեսագրվել է կորոնավիրուսի պատճառով երկրում սահմանված մեկուսացման ժամանակ: Հնարամիտ կինը գտել է ելքը հաճախորդներին սպասարկելու և հիվանդության տարածումից խուսափելու համար:
Վարսահարդարը նշել է, որ նախ փակել էր գեղեցկության սրահը, սակայն մի շարք հաճախորդներ իրենք են առաջարկել իրենց վարսերը կտրել պատուհանից, և վերջինս ստիպված է եղել ընդառաջել նրանց:
«Ես ստիպված է կնագնել փոքր աթոռի վրա և ձեռքերս դուրս հանելով պատուհանից աշխատել: Դա հոգնեցուցիչ էր»,- տեղի ԶԼՄ-ների հետ զրույցում խոստովանել է չինուհին:
![]()