Գյումրիում 43-ամյա կնոջն սպանած երիտասարդը կալանավորվել է

Մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա մարտի 5-ին Գյումրիում Գյումրիի բնակիչ, 43-ամյա Մ. Խ.-ին դաժան ծեծի ենթարկելու համար, որի հետևանքով վերջինս, գիտակցության չգալով, մահացել էր և նրա անչափահաս դստերը ծեծի ենթարկելու համար:

Աղբյուրի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և երիտասարդն, ով նախկինում նույնպես եղել է դատապարտված, կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ