![]()
Երևան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային փորձագետները, որոնք իրականացնելու են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ հոսպիտալային պատրաստվածության և լաբորատոր հետազոտությունների գնահատում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Շարունակվում է պետական սահմանի անցման կետերում ուժեղացված հսկողությունը: Ներկայումս 14-օրյա բժշկական հսկողությունն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Իտալիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ժամանած ուղևորների նկատմամբ՝ անկախ քաղաքացիությունից (երկրների ցանկում ավելացվելու են Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան):
Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են ոստիկանության ուղեկցությամբ և առողջապահության նախարարության մասնագետների պարբերաբար հսկողությամբ: 857 վարորդի (որից 228-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) նկատմամբ սահմանվել է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադարձը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվել է ըստ բնակության վայրի:
Մինչ օրս իրականացվել է 211 հետազոտություն՝ 1 դրական արդյունքով:
![]()