«Վաղվանից արձակուրդ եմ վերցնում և ամբողջությամբ ներգրավվեմ ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավին». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ վաղվանից արձակուրդ է վերցնում, որպեսզի ամբողջությամբ ներգրավվի հանրաքվեի «Այո»- քարոզարշավին: Փաշինյանը գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։

Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։

Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։

Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում։

Վաղվա վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։ Բոլոր տեղացիներին հրավիրում եմ՝ սիրով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ