Անեկդոտ. «Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը գրզ են գալիս, թե…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հեղափոխությունից հետո հանդիպում են Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը։ Հանդիպման ժամանակ երկրի ղեկավարները գրազ են գալիս, թե ում զինվորն է ավելի դիամցկուն ու կոփված…

Ալիևը կանչում է իր ամենալավ պատրաստված հաղթանդամ զինվորներից մեկին, հանում է ատրճանակն ու կրակում է վերջինիս ոտքերի մատերին։ Զինվորը ցավից գոռում է, բոլորը սկսում են ծիծաղել։

Քմծիծաղը դեմքին Պուտինն է կանչում իր հաղթանդամ զինվորներից մեկին, հանում է ատրճանակն ու կրակում է ոտքերի մատերին։

«Օ՛յ…»,- կամաց ասում է զինվորը՝ մի կերպ զսպելով ցավը…

Բոլորն ապշած էին, միթե՞ կարելի էր նման ցավին դիմանալ:

Խորմանկ ժպիտը դեմքին Փաշինյանը կանչում է իր զինվորներից մեկին:

Տեսնելով փոքրամարմին զինվորի հասակն ու կազմածքը՝ բոլորն ապշած էին…

Փաշինյանը հանում է ատրճանակն ու կրակում է զինվորի ոտքի մատերին, ձայն չկա… միայն զինվորը զարմացած նայում է Փաշինյանի դեմքին… ևս 2 կրակոց ոտքերի մատերին, էլի ռեակցիա չկա…

Սառած Պուտինն ու Ալիևը միանգամից ընդունում են իրենց պարտությունը, իսկ Փաշինյանը մոտենում է որպեսզի զինվորին շնորհակալություն հայտնի ու ձեռքը սեղմի…

-Ի՞նչ կուզես եղբայր, քեզ ինչպես շնորհակալ լինեմ…

-Պարոն վարչապետ, կլինի մյուս անգամ ավելի փոքր կոշիկ տաք, էս կոշիկները դեռ Սերժի ժամանակ էին տվել, սրանք 4 համար մեծ էին…

Հեղափոխությունից հետո հանդիպում են Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը։ Հանդիպման ժամանակ երկրի ղեկավարները գրազ են գալիս,…

Posted by Taron Chakhoyan on Monday, March 9, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ