«Հարգելի նախկին նախարարներ, էս ա եղել ձեր պահած դպրոցների վիճակը. Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության նախկին նախարարներ կան, որոնք բավական երկար ղեկավարել են ոլորտը։

Մեկն իրենից գոհ-գոհ ասում է՝ ուզում էիք մեր պես խելոք, թե խելքով լինեիք ինչ-որ նման բան, մյուսի կուսակցական ջահելներն էլ ինչ-որ միտինգներ էին անում ախ ու վախ էին անում իբր մտահոգվում էին կրթության ապագայով։

Հարգելի նախկին նախարարներ, էս ա ձեր պահած դպրոցների վիճակը եղել։ Այ հենց էսքան է ձեր խելքը բավականացրել դպրոց պահելու համար։ Ու էս կարգի դպրոցներ լիքն են Հայաստանում։

Հա ի դեպ՝ էս կարգի դպրոցների տեղն էս տարվանից նոր դպրոցներ են կառուցվելու»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ