Ախր այ համապատասխան պատգամավոր ջան, ինչու՞ եք անհամապատասխան ձևով ստում․․․

Առաջին բողոքողներից Ծառուկյանն էր, որ դժգոհում էր, թե ինչու կառավարությունն ընտրեց Ծաղկաձորը։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Իրանից եկած մեր հայրենակիցներին պետք էր ժամանելուն պես առանձնացնեին՝ հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը 2 շաբաթ է:

«Մարդիկ եկան՝ 2 շաբաթ պետք է առանձացնեին, դիագնոզը հասկանային, չէ՞ որ եկողը մայր է, հայր է, գնում է տուն, որտեղ փոքր երեխաներ կան, ծնող կա …  դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան … Այդ անհրաժեշտ բաները պետք  է արվեն»,– ավելացնելով, որ Կառավարության անդամները միայն արդարանում են։

Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ վատ է վերաբերվում այն հանգամանքին, որ Իրանից եկած քաղաքացիներին մեկուսացրել են Ծաղկաձորում: «Ամբողջ Ծաղկաձորը դատարկ է, մարդիկ Ռուսաստանից հյուրանոցներ էին ամրագրել, տոմսեր էին գնել, նույն պահին, երբ հայտարարել են, թե տանում են Ծաղկաձոր, վերադարձրել են ամեն ինչ, հիմա ամբողջը դատարկ է … հյուրանոցները լրիվ դատարկ են»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ վարչապետն ասել է, որ այդ ամենը ուռճացվել է, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Հիմա պե՞տք է մեքենա տամ ձեզ, նստեք բոլորդ ու գնացեք, կտեսնեք, որ ամեն տեղ դատարկ է, մարդ չկա Ծաղկաձորում»:

Բայց փաստերը գալիս են վկայում , որ Ծառուկյանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում․

‼️‼️ Ախր այ համապատասխան պատգամավոր ջան, ինչու՞ եք անհամապատասխան ձևով ստում, Նարա, տու սուս ՚՚՚։ 🤪

Posted by Грант Егорович on Monday, March 9, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ