Ինքնասպանության փորձ կատարղ երիտսարդը, որին փրկեց վարչապետը, մինչ այդ էլ ածելի էր կուլ տվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի երեկոյան մարզային շրջայցից վերադառնալիս Երեւանի «Հաղթանակ» կամրջի մոտ կանխել էր 24-ամյա երիտասարդի ինքնասպանությունը: Այսօր տեղեկացանք, որ վարչապետն իր մեքենայով նրան տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Պարզվեց նաեւ, որ նույն մարտի 7-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, երիտասարդը դարձյալ փորձել էր վերջ տալ կյանքին, այդ անգամ՝ Դավթաշենի կամրջից: Ինքնասպանությունը կանխել էին տարածքում հերթապահող ոստիկանները:

«Հաղթանակ» կամրջի մոտ երիտասարդը հայտնվել է արդեն իսկ կյանքի համար վտանգ հանդիսացող խնդրով՝ ածելի է կուլ տված եղել, սակայն միաժամանակ ցանկացել է կամրջից նետվել: Երիտասարդի ինքնազգացողությունն արդեն վատ է եղել, երբ կամրջի վրա նրան նկատել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կանխել է երիտասարդի ինքնասպանության փորձն ու ծառայողական մեքենայով տեղափոխել բուժհաստատություն:

«Ըստ հիվանդի խոսքերի՝ ածելի էր կուլ տվել: Հետազոտությամբ ախտորոշվել է, որ ստամոքսի մեջ կա օտար մարմին: Բարեբախտաբար առանց վիրաբույժների միջամտության հնարավոր եղավ ածելին հանել գաստրոսկոպիայի եղանակով»,- ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: Բժշկակական միջամտությամբ օտար մարմինը հեռացնելուց հետո երիտասարդն այդ գիշեր մնացել է հիվանդանոցում, սակայն հաջորդ օրը՝ մարտի 8-ին, դիմում է գրել ու հեռացել:

Բացառիկ կադրեր Ինչպես է վարչապետ Փաշինյանը կանխում քաղաքացու ինքնասպանության փորձը

Posted by Taron Chakhoyan on Saturday, March 7, 2020

Ամբողջական հոդվածը՝ սկբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ