«Երբեմն քաղաքական գործիչներն ավելի վտանգավոր են, քան կորոնավիրուսը». Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետը եւ տեսանյութ հրապարակել:

Ի տարբերություն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման, երբ նա եւ Նիկոլ Փաշինյանը իրար ձեռք չսեղմեցին, Տուսկի հետ հանդիպումը մեկնարկեց ձեռքսեղմումով եւ հումորով:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյո՞ք պետք է իրար ձեռք սեղմել: Տուսկն արձագանքեց, որ որեւէ խնդիր չկա, ապա հումորով հավելեց. «Երբեմն քաղաքական գործիչներն ավելի վտանգավոր են, քան վիրուսը»:

Հանդիպում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Հանդիպում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, March 9, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ