«Հիացած եմ մեր 240 «ուռոդ» դատավորների զսպվածությամբ». ԲԴԽ նախագահը՝ Սերգեյ Դանիելյանի տեքստերի հեղինակի մասին

Դերասան Սերգեյ Դանիելյանը իր «Ավելի լուրջ, քան երբեւէ» վիդեոբլոգի հերթական տեսանյութում անդրադարձել է «Այո»-ի բուկլետը պատռող աղջկան եւ դատարանները փոխելուն։

«Անկեղծ ասած՝ հիացած եմ մեր 240 «ուռոդ» դատավորների զսպվածությամբ եւ խոհեմությամբ, չկա դատական համակարգում գեթ մեկ հոգի, ով չտեսնի կամ չզգա, թե ով է կանգնած Սերգեյ Դանիելյանի տեքստերի ետեւում։

Ոչ նեղսրտում եմ, ոչ վիրավորվում Սերգեյ Դանիելյանից, որովհետեւ ինչպես կարելի է նեղանալ ձայնասփյուռից կամ ինչպես վիրավորվել տաղանդավոր դերասանի լավ խաղից»․ նշեց Ռուբեն Վարդազարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ