Վարչապետ Փաշինյանը 2 օր կլինի Սյունիքում. քարոզարշավի օրակարգը

Մարտի 10-11-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ԱՅՈ»-ի քարոզչության շրջանակներում հանդիպումներ կունենա Սյունիքի մարզային բնակչության հետ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը՝ նշելով.

«Ավելի ստույգ ինֆորմացիա կարող եք գտնել ներքևում:

10.03.2020

  • 10:30-11:30 Ագարակ բնակավայր,
  • 11:40-12:20 Մեղրի համայնք (համայնքապետարանի հարակից այգի),
  • 13:20-14:00 Քաջարան համայնք,
  • 16:00-16:30 Կապան համայնք (մարզպետարանի հարակից հրապարակ),
  • 18:00-18:30 Տեղ համայնք,

11.03.2020

  • 11:00-11:30 Գորիս համայնք (համայնքապետարանի դիմացի հրապարակ),
  • 12:00-12:30 Տաթև համայնք՝ Շինուհայր բնակավայր,
  • 13:10-13:40 Սիսիան համայնք (կենտրոնական հրապարակ),
  • 15:10-15:40 Գորայք համայնք»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա այցով գտնվում է Բրյուսելում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ