![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է մի դրվագ Բրյուսել կատարած այցից:
Կից վարչապետը գրել է.
«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բյուսել՝ եվրոպական կառույցներ, տեղի է ունենում ԵՄ-ի համար բավական հետաքրքիր ժամանակահատվածում: Նախ` Եվրամիության թերևս ամենակարևոր իրադարձությունն այն է, որ հունվարի 31-ին կայացավ այդքան հայտնի «Բրեքզիթը», և այժմ Եվրամիությունը ներկայանում է առանց Մեծ Բրիտանիայի՝ անդամ 27 երկրներով:
Երկրորդ՝ 2019-ի դեկտեմբերից Եվրամիությունը գործում է նոր դեմքերի ղեկավարմամբ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով փոխվեց նաև եվրոպական կառույցների ղեկավարությունը՝ ըստ այդմ, Եվրոպական խորհուրդը ղեկավարում է Շառլ Միշելը՝ փոխարինելով Դոնալդ Տուսկին:
![]()
![]()
![]()