«Իսագուլյանը գործակալ է, բերեք կողմնորոշվեք՝ ես ով եմ…». Սամվել Բաբայան

Թե ինչու է Սամվել Բաբայանը այս ընտրություններում աջակցում Մասիս Մայիլյանին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա այսպես բացատրեց. «Մասիս Մայիլյան քաղաքական գործչի հետ ես ժամանակին աշխատել եմ: Նա նաև համեստ, գրագետ, անկեղծ ու մաքուր մարդ է: Ամենակարևորն այն է, որ մենք ծրագրի շուրջ եկել ենք համաձայնության. նա կողմնակից էր, որ մեր կուսակցության ծրագիրը իրականություն դարձնենք»:

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց ավելի շատ հետաքրքրում են ժողովրդի կյանքի բարելավումը, սոցիալական վիճակը, պետության զարգացումը, ոչ թե ամբիցիաներ ցուցադրելն ու պաշտոնյա դառնալը:

Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, Սամվել Բաբայանը կարծում է, որ իրենց հատուկ չգրանցեցին.

«Կարող է ծիծաղ առաջացնել, որ Սամվել Բաբայանը ղարաբաղցի չէ կամ եթե Երևանում է քնել, համարվի, թե ուրիշ երկրից է եկել: Դա խոսում է այն մասին, որ այս մարդիկ ամեն հանցագործության գնացին, օրենքը կոպիտ խախտեցին, որպեսզի չգրանցեն՝ գիտակցելով, թե ինչու:

Բայց դա թողնենք անցյալում, ներկա վիճակում մենք պառլամենտական ընտրությունների մասնակցում ենք մեր հնարավորությունների շրջանակում: Ամսի 31-ին պարզ կդառնա` ով ինչ հենարան ունի հասարակության մեջ»:

Մանրամասները՝  «Առաջին լրատվական»-ի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ