Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա Ռուբինյան և Նարեկ Գալստյան — «Ես սարեն կուգայի»

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակներում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում (1999 թ.), որտեղ ուսանել է Վարդուհի Վարդանյանի մոտ։

2000 թվականին նա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, իսկ 2001 թվականին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժին։

2010թ. ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և նույն թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժին, սովորել է Մարտին Վարդազարյանի դասարանում։

  • Komitas — Yes Saren Kugayi
  • Singer — Sona Rubenyan
  • Cello — Narek Gasparyan
  • Music producer Vahram Yanikyan

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ