Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել , հանվել է արհեստական շնչառության սարքը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը տեղեկացնում է .

«Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Դեռ անգիտակից է։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։

Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Դեպքի մանրամասները՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ