ՃՈ աշխատակիցների անակնկալը գյումրեցի կին վարորդներին

Արդեն որերորդ տարին է՝ կանանց միջազգային տոնի առիթով ճանապարհային ոստիկաններն անակնկալ են մատուցում կին վարորդներին։

Այսօր առավոտից Գյումրիի փողոցներում ճանապարհային ոստիկանության 3-րդ սպայական դասակի աշխատակիցները «ուժեղացված ծառայության» են իրականացրել։ Բոլոր կենտրոնական փողոցներում կանգնեցրել են մեքենաները, որոնց ղեկին կանայք են եղել։

Այսօր, սակայն, կին վարորդների կողմից թույլ տրված խախտումները չեն եղել նրանց ուշադրության կենտրոնում։ Ճանապարհային ոստիկանները ղեկին գտնվող կանանց, ինչպես նաև անցորդներին շնորհավորել են կանանց միջազգային տոնի առիթով և նրանց ծաղիկներ նվիրել։





Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ